Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով այսօրվանից Գյուլիքեխվյան փողոցից ավտոբուսային հ.35 երթուղու շահագործումը կիրականացվի Բակունցի, Հովհաննիսյան փողոցներով մինչև «Սիգարոն» գործարան ուղեգծով։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ հետադարձը կլինի՝ նույն ուղղությամբ։