«2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու նպատակ ունեցողների նոր անուններ են ի հայտ գալիս: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը մտերմիկ շրջապատում Դավիթ Մանուկյանի առաջադրման մասով չի առարկել՝ իսկ ինչու ոչ: Այս խոսքերը ընկալվել են որպես «դաբրո»՝ Դավիթին պատգամավոր դարձնելու համար»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: