Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը և ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրերը ուղղավծ չեն որևէ երրորդ պետության դեմ: Այն չի կարող հանդես գալ որպես խոչընդոտ Հայաստանի կամ մեկ այլ պետության համար տարածաշրջանային մեկ այլ պետության հետ համագործակցության ճանապարհին: Այս մասին մայիսի 21-ին մամլո կոնֆերանսի ժամանակ հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: «Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում ինչ ճանապարհով և ինչ մակարդակով հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ: Բանակցությունները ենթադրում են իրական քաղաքական և տնտեսական համագործակցություն և երկիրը պետք է հետևի իր հետաքրքրություններին: Մենք չենք ցանկանում Հայաստանի համար ստեղծել խոչընդոտներ այլ ինտեգրացիոն ծրագրերում այլ միջազգային համակարգերի հետ հարաբերություններում»,- հայտարարել է Հրիստեան:
Նա միաժամանակ նշել է, որ Բրյուսելը կողմ է հանդես գալիս Երևանի հետ տնտեսական և քաղաքական համագործակցության խորացմանը և ընդլայնմանը: Հրիստեաի խոսքերով ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված «ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» պայամանագրով վերջինս կստանա հնարավորություն ԵՄ-ի հիմնական սկզբունքներից չորսից երեքից ապրանքի ազատ շրջանառություն, ծառայությունների և կապիտալի հարցում: Սակայն չորրորդ սկզբունքը մարդկանց ազատ տեղաշարժը Հայաստանին չի վերաբերվելու:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ինքը պետք է որոշի արդյոք երկրի տնտեսությունը իվիճակի է մասնակցելու տարբեր ինտեգրացիոն ծրագրերին:
Միաժամանակ Հրիստեան կոչ է արել առաջընթացը չհամեմատել « Արևելայն գործընկերության» մասնակից պետությունների հետ, քանի որ ԵՄ-ի հարաբերությունները նրանցից յուրաքանչյուրի հետ անհատական է:«Յուրաքանչյու պետություն ինքն է որոշում ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակը: Որոշ պետություններ ավելի ակտիվ են, իսկ որոշներն էլ ավելի պասիվ: Հենց դրանով էլ պայմանավորված է դաշնակից պետությունների հետ ԵՄ-ի համագործակցության շրջանակներում գործող «ավելին ավելիի համար» սկզբունքը»,- նշել է Հրիստեան: