Նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ): Կտրվի լրացուցիչ տեղեկություն: