Ամերիկայի Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովը մայիսի 21-ին թույլ է տվել զենքի մատակարումը սիրիացի ապստամբներին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Սիրիա զենքի մատակարարման օրենքի նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 15 անդամ,որոնց թվում եղել են թե դեմոկրատներ և թե հնարապետականներ: Հանձնաժողովի երեք անդամ դեմ է քվեարկել: Հետագայում օրենքի նախագիծը ուղարկվելու է Սենատի և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի վերանայմանը:
Օրենքի նախագծը առաջարկվել է հանձնաժողովի ղեկավար դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի և հանրապետական սենատոր Բոբ Քորկերի կողմից: Փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ-ին զենք մտակարարել Սիրիայի ազատ բանակին և Բաշար Ասադի ռեժիմին ընդդիմադիր այլ զորախմբերին:
Չնայած որ օրենքի նախագծի մեջ չի նշվում զենքի տեսակի ցանկը, սակայն շեշտվում է, որ հիմնականում խոսքը գնում է հրաձգային զենքերի մասին: Բացի դա փաստաթղթում գոյություն ունեցող կետի համաձայն արգեվում է հակաօդային պաշտպանության միջոցների մատակարորումը Սիրիա:
Նախկինում ԱՄՆ պաշտոնապես չէր օժանդակում սիրիացի ապստամբներին զենքի միջոցով, չնայած որ համաձայն լրատվական միջոցների Ամերիկայի ԿՀՎ-ն ցույց էր տալիս զենքի մատակարարման լոգիստիկ օժանդակություն: Օբաման դեմ էր հանդես եկել սիրիացի ապստմբներին զենքի մատակարելուն, չնայած որ դրա կողմ են հանդես գալիս կառավարության շատ ներկայացուցիչներ, այդ թվում ԿՀՎ-ի ղեկավար Դևիդ Պետրեուսը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը