Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պարտականություններից, ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում:Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանն իր հոգևոր ծառայությունը կիրականացնի Հնդկահայոց հոգևոր հովվությունում: