Հոլիվուդյան հայտնի դերասաններ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը երկրորդ անգամ ծնող են դարձել։ Այս մասին հաղորդում է People ամսագիրը՝ վկայակոչելով դերասանների ներկայացուցչին։

Զույգը տղա է ունեցել։ Երեխան ծնվել է նոյեմբերի 30-ին։ Կունիսը և Քաթչերը նաև աղջիկ ունեն, որը 2 տարեկան է։

Հղիության ընթացքում դերասանուհին շատ ակտիվ կենսակերպ է վարել և կատարել է իր աշխատանքային պարտականությունները։