Շոտլանդիայի ազգային եկեղեցին թույլ է տվել ամուսնական զույգ կազմած միասեռականներին դառնալ հոգևորականներ: Այս մասին հայտնում է Lenta-ն` հղում կատարելով եկեղեցու պաշտոնական կայքին:

Որոշումը ընդունվել է միաձայն 700 պատվիրակների կողմից Էդինբուրգում տեղի ունեցած Շոտլանդական եկեղեցու գլխավոր վեհաժողովի ժամանակ:

Գեյ հոգևորականների ձեռնադրումը սկսվելու է եկող տարվանից, քանի որ եկեղեցու իրավաբանական հանձնաժողովը պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

Գեյ հոգևորականների իրավունքների պաշտպանության քննարկումները ակտիվացել էին 2009 թվականից: Այն ժամանակ Շոտլանդական եկեղեցին թույլատրել Սքոտ Ռենիի ձեռնադրումը, որը բացահայտ միասեռական էր: