ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը կարծում է, որ կառավարության ծրագրի ընդունումից հետո, ամեն ինչ շատ լավ կլինի:
«Կառավարության ծրագիրը, եթե ընդունվի կհասկանաք, որ իրոք պետք է մարդ մնաք: Էդ հարցերը գնացեք ավելի կոմպետենտ մարդու տվեք, հիմա յանի ինձ ասում եք, ես ինչ պատասխանեմ: Ամեն ինչ լավ է լինելու»,-իր խոսքում նշեց Մհեր Սեդրակյանը:
Հարցին, թե արդյո՞ք ԱԺ պատգամավորին մտահոգում է օրեցօր աճող արտագաղթի թվերը, Մհեր Սեդրակյանն ասաց.«Մտահոգում է, բայց ինչ կարաս անես, իրանց ըտենց ա պետք, ըտենց են անում: Էն աշխատանքը, որ հիմա կատարում են դրսում, եթե ըստեղ դրա 50 տոկոսն աշխատեն, ավելի լավ կապրեն, քան գնում են դուրսը նոքյարություն են անում, թող մնան էստեղ աշխատեն ավելի լավ կապրեն»:
Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու՞ են գնում, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ մեր ազգը սովոր է «գնա գա»:
Գազի գնի բարձրացման մասին խոսելիս Մհեր Սեդրակյանն ասաց, որ ամեն ինչ անում է կառավարությունը որ քիչ բարձրանա:
«Կարող ա գազի գինը մեր մոտից ա դուրս գալիս, որ մենք գները որոշենք, ռուսական պետությունն է, ինքը ոնց ուզենա ընենց էլ կանի»,-իր խոսքում նշեց Մհեր Սեդրակյանը:
Հարցին, թե ինչու՞ դեմ քվեարկեց ԱԺ պատգամավորը Մարտի մեկի հանձնաժողովի ստեղծմանը, Մհեր Սեդրակյանը պատասխանեց.
«Շատ լավ արեցի, որ դուք հիմա ես  հարցը տայիք»:
YerevanNews.am-ի տեսանյութը՝ շուտով: