Չեխիայում ավազակային հարձակում է կատարվել Մերլին Մանրոյի ցուցահանդեսին նվիրված ցուցանմուշները տանող բեռնատար ավտոմեքենայի վրա: Դատարկ բեռնատարը ոստիկանությունը հայտնաբերել է Բերոուն քաղաքի շրջակայքում Պրահայից հարավ-արևմուտք:

Բարեբախտաբար թանկարժեք ցուցանմուշներ այդ բեռանատարում չեն եղել: Գլխավորապես նա տեղափոխում էր շրջանակներ, ապակա վահանակներ և այլ ցուցադրությանը անհրաժեշտ նյութեր: Մերլին Մանրոին վերբերվող ապրանքներից այնտեղ գտնվել են միայն վերջինիս լուսանկարները;Նշում է Итар Тасс գործակալությունը` մեջ բերելով ցուցադրության կազմակերպիչ Ալիս Տիտրովի խոսքերը:

Բեռնատարի վրա եղել է իտալական Salvatore Ferragamo հայտնի կազմակերպության լոգոն և Չեխիայի ոստիկանությունը ենթադրում է, որ հարձկամ հիմնական պատճառը եղել է դա: Համաձայն ոստիկանների հնարավոր է` ավազակները մտածել են, որ բեռնատարը տեղափոխում է այդ հեղինակավոր կազմակերպության ապրանքը:

Ցուցադրության կազմակերպիչները իրենց վնասը գնահատում են 50 հազար դոլար:

Նախատեսվել էր ցուցադրության ժամանակ ներկայացնել հայտնի կինոդերադանուհու կոշիկները և հագուստը: Մերլին Մանրոն սիրել է Salvatore Ferragamo կոշիկները: Սակայն պարզ չէ արդյոք այս առևանգումից հետո ցուցադրությունը տեղի կունենա, թե ոչ: