Ի՞նչն է դրդում տղամարդուն դավաճանության՝ ըստ 200 ուժեղ սեռի ներկայացուցիչների հարցման։
Տղամարդկանց 48% որպես հիմնական պատճառ նշել են հուզական զգացմունքների պակասը։
Այն, որ տղամարդիկ միայն սեքսի մասին են մտածում, հիմար առասպել է։ Միայն 8%-ն ասել, որ դավաճանության է դրդել սեռական անբավարարվածությունը։ Բոլորն էլ ուզում են, որ իրենց կանայք հոգատար լինեն, ցույց տան իրենց կրքոտ զգացմունքները և հասկանան, որ տղամարդը փորձում է ամեն բան ճիշտ անել։
Տղամարկանց 66% դավաճանությունից հետո զգում են իրենց մեղավորությունը։
Կանանց դավաճանողները ամենևին էլ սրիկաներ չեն, այլ հասարակ մարդիկ։ Իմիջիայլոց, նրանց 68% մտքով էլ չէր անցնում, որ երբևէ կդավաճանեն, բայց ավաղ, նույնիսկ մեղքի զգացումը չի կանգնեցնում նրանցից շատերին։ Այսպիսով, եթե քո տղամարդը նույնիսկ երդվում է, որ երբեք քեզ չէր խաբի, մի մտածիր, որ դա կարող է չլինել, ուղղակի փորձիր կանխել դա։
Տղամարդկանց 77% դավաճանում են, որովհետև իրենց ընկերներն են անում նույնը։ Այսինքն, եթե իր ընկերները դավաճանում են կանաց, ապա դա հասարակ երևույթ է դառնում։ Ենթագիտակցաբար նա, կարծես, համոզում է ինքն իրեն «Իմ ընկերը լավ տղա է, որը ժամանակ առ ժամանակ դավաճանում է կնոջը։ Դե , ի՞նչ արած։ Ոչ մի տարօրինակ բան։ Նույնիսկ մեզանից լավերն են դա անում»։
40% դավաճանում են իրենց գործընկերուհիների հետ, որովհետև շատ հաճախ կին-գործընկերը գովում է նրան մասնագիտական ձեռքբերումների համար և հաճոյախոսում։ Եվ սա ևս մեկ պատճառ է, որ տանը տղամարդը միշտ քո հոգատարությունն ու ուշադրությունը պիտի զգա։
Այլապես նա կգտնի այդ ամենը ուրիշի մոտ։
12% դավաճանում են ավելի գրավիչ կանանց հետ։
Զարմանալի է, բայց փաստ։ Տղամարդիկ որոշում են դավաճանել ոչ թե նրանց տրված հնարավորությունը բաց չթողնելու համար, և զբաղվել սեքսով ավելի գայթակղիչ կնոջ հետ։ Ոչ, նա գեղեցիկ պատկերին չի խաբվում, այլ էմոցիոնալ կապ է զգում այդ կնոջ հետ։ Այնպես որ, կատարյալ մարմին ունենալու հետ մեկ տեղ մի մոռացիր հոգևոր կապի մասին։
Տղամարդկանց 6% դավաճանել են այն կնոջ հետ, որին կյանքում առաջին անգամ են տեսել։
Իրականում տղամարդկանց 73% դավաճանել են այն կանանց հետ, որոնց ճանաչել են մեկ ամսից ավելի, այնպես որ դու դեռ կհասցնես տեսնել փոփոխությունները և տագնապալի նախանշանները նրա վարքի մեջ։
Մի հապաղիր վերցնել քո ուսերին դավաճանությունը կանխելու նախաձեռնությունը, ուշադրություն դարձրու, ավելի շատ սեքս տուր նրան, որպեսզի նրա մտքերում միայն դու լինես։