Վալանսում, Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումից առաջ ֆրանսիական հեռուստաընկերությունները նկարահանել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ազգային հավաքականի կազմում Վալանս էր ժամանել իր հոր` Համլետ Մխիթարյանի Վալանսում հանդես գալուց 18 տարի անց:
Հաղորդման մեջ հեղինակը նշում է, որ խաղադաշտ մտնելը բեմ մտնելու նման է եւ միշտ տարբեր է ու միշտ եզակի, եւ որ Հենրիխ Մխիթարյանի համար «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտը հատուկ նշանակություն ունի, քանի որ նա այնտեղ է եկել Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց իրենից 24 տարի առաջ իր հայրը, Համլետ Մխիթարյանը հանդես է եկել Վալանսում: Հաղորդման մեջ նշվում է, որ Համլետը խաղացել է Վալանսում, եղել է ծագումով հայ օտարերկրացի ֆուտբոլիստ, որ ընտանիքը տեղափոխվել է Վալանս եւ որ Հենրիխը այդ տարիներին եղել է փոքրիկ երեխա:
Հենրիխ մխիթարյանն իր խոսքում նշում է, որ հայրը Վալանսում խաղացել է յոթ տարի, հետո վերադարձել է Հայաստան, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն, բայց կյանք է, կյանքը շարունակվում է եւ ասել է. «Ես հավատում եմ, որ նա ինձ նայում է եւ հպարտ է...»:
Մարինա Թաշչյանը, Հենրիխի մայրը նշել է, որ իր համար հուզիչ է ամեն ինչ, եւ հաճելի է, քանի որ իր որդին խաղալու է այն նույն մարզադաշտում, որտեղ խաղացել նրա հայրը` ավելացնելով, որ այս ամենն իրեն վերադարձնում է դեպի իր ամուսնու հետ կապված բոլոր հիշողությունները: