«Ադրբեջանի և Թուրքիայի դերը Արևմուտք էներգիայի մատկարարման դիվերսիֆիկացման և գլոբալ էներգիայի անվտագության հարցում մեծացել է»:Այս մասին նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնիգսթարը:
Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք կամուրջ են ստեղծել Արևելքի և Արևմուտքի միջև, կարող է ծառայել որպես մոդել: «Ադրբեջանը ապահովել է դեպի արևմուտք էներգիայի մատակարարման այլընտրանքային ուղի: Նոր «Շահդենիս-2»-ի շահագործումը կապահովի գազի նոր քանակի մատակարարում դեպի Եվրոպա: Էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիայի հարցում Ադրբեջանը խաղալու է կարևոր դեր»,- նշել է Մորնինգսթարը:
ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի բանակցությունները կծավալվեն նաև հետագայում: « Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կողմ, սակայն դա կապ չունի էներգակիրների ծրագրերի հետ: Պետք չէ մեծացնել էներգիայի դերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Տարածաշրջանում անվտանգության հաստատումը մենք ավելի բարձր ենք դասում, քան էներգակիր ծրագրերի իրականացումը»,- նշել է Մորնինգսթարը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը: