Այսօր ԱԺ-ում ԿԳ նախարար Արման Աշոտյանը խոսելով` ընդդիմության քննադատության մասին, նշեց, որ 7 հոգանոց քաղաքական խմբակցությունում գոյություն ունեն 5 տարբեր կարծիք ունեցող միավորներ: 
«Ի՞նչ կատարվեց մեկ տարվա ընթացքում: 7 հոգանոց քաղաքական խմբակցությունում այլեւս գոյություն ունեն 5 տարբեր կարծիք ունեցող միավորումներ կամ կենտրոններ: 5 հոգանոց քաղաքական խմբակցությունում` ակնհայտ երեք ուժի կենտրոններ, մյուս 5 հոգանոց քաղաքական խմբակցությունում օրհասական է դարձել սերնդափոխությունը»,-իր խոսքում նշեց Արմեն Աշոտյանը: 
Վերջինս նշեց, որ երբ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրեց որպես նախագահի թեկնածու, խորհրդարանական երեք ուժերն ամպագորգոռ խոսելուց հետո թեկնածուներ չառաջադրեցին:
Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ նախարարն ասաց. «ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ…Սա հիշեցնում է 90-ականների Ռուսաստանը, երբ հինգ հատ «Ласковый май» էր երկրում պտտվում գաստրոլներով: Կողմնորոշվեք, գնացեք լիբերալ ուժերի միավորման եւ ստեղծեք լիբերալ ընդդիմադիր ուժերի ճակատ»,-կոչ արեց Աշոտյանը: