Օրերս համացանցի քննարկան նոր նյութ էր դարձել երգիչ Մարտ Բաբայանի հավանական հարսնացուն: Երգիչն իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել ռուս մոդել Մարիա Պոգրեբնյակ Շատալովայի հետ և գրել, որ գտել է իր հարսնացուին:
Tert.am Life-ը կապ հաստատեց այժմ Մոսկվայում գտնվող երգչի hետ՝ պարզելու, թե ինչու է նման գրառում արել և իրականում ինչ հարաբերություններ ունի Մարիայի հետ:
««Տաշի շոու»-ի ժամանակ լուսանկարվեցինք իրար հետ: Քանի որ Մարիան հարսանեկան զգեստով էր, որոշեցի կատակել և գրել, թե գտել եմ իմ հարսնացուին»,- ասա երգիչն ու հավելեց, որ շրջապատում բոլորը գիտեն, որ սիրում է նման հումորներ անել:
Մարտը նշեց, որ Մարիայի հետ ծանոթացել են հենց «Տաշի շոու»-ի ժամանակ, շատ լավ ծանոթներ են, ջերմ հարաբերություններ ունեն, սակայն ոչ ավելին:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ երգիչը նշեց, որ դեռ չի գտել իր միակին: