Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արեւմուտք):
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.900 եւ արեւելյան երկայնության 48.500: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում՝ մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: