ԿԸՀ շենքի մոտ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր ժամը 17-ին հայտարարել է մեկօրյա հացադուլ, իսկ փետրվարի 8-ին հանելու է թեկնածությունը։
Մինչ հացադուլ հայտարարելը՝ Արամ Հարությունյանն այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով արդեն 18 օր է, ինչ հացադուլ է անում։ Նա նրան հորդորեց դադարեցնել հացադուլը, եւ փոխարենը ինքնաբացարկի դիմում ներկայացնել։
Այն պահին, երբ Արամ Հարությունյանը հացադուլ էր հայտարարում, ԿԸՀ-ն նույն ժամին արտահերթ նիստ էր սկսել՝ առաջինը ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումով , իսկ երկրորդը` ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից ներկայացված փաստերի հիման վրա ԿԸՀ-ի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթով,-գրում է a1plus.am-ը:


