ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով նախարարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Լուսինե Քարամյանը։
28-ամյա Լուսինե Քարամյանը ՀՀ մշակույթի նախարարությունում սկսել է աշխատել 2010 թվականից (անգլերենի մասնագետ, ապա՝ նախարարի օգնական և նախարարի խորհրդական): Ընգրկվել է միջազգային խոշոր ծրագրերի համակարգման գործընթացներում: 2016թ. Հայաստանի Ամերիկյան համալսարանում մասնակցել է Project Management Professional դասընթացին: Ամուսնացած է, ունի որդի։