ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական նեկայացուցիչ Դուգլաս Լյուտը կարծում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա։ Այս մասին նա հայտարարել է ABC News հեռուստաալիքի եթերում։

«Չեմ հավատում, որ Ռուսաստանում այսօր ինչ-որ մեկը մտադիր է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է հանգստացնենք մեր դաշնակիցներին, ինչպիսին Էստոնիան է, որոնք ընդհանուր սահման ունեն Ռուսաստանի հետ»,-ասել է Լյուտը։

Սակայն նա նշել է, որ Ռուսաստանը դարձել է դաշինքի համար անկայունության, անորոշության և անկանխատեսելիության աղբյուր։