Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախայի Հանրապետության տարածքում (Յակուտիա) Իլ-18 օդանավ է կործանվել, հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ դրանում եղել է 32 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը:
Նշվում է, որ ավիաաղետից հետո փրկվել է 6 մարդ:
«Դեկտեմբերի 19-ին Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանից թռած Իլ-18 ինքնաթիռը կործանվել է Տիկսի բնակավայրից 27 կմ հեռավորության վրա»,- հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նշվում է, որ օդանավի ուղևորները եղել են զինծառայողներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ իրականացվում է տուժածների տարհանում: