Եթե ունեք երեխաներ ու ապրում եք ձյունաշատ տեղանքում, ապա մինչև ձմռան ավարտ, հավանաբար, ստիպված կլինեք փոքրիկների համար ձնեմարդեր պատրաստել:
Ավանդական ձնեմարդուն փոքր-ինչ հետաքրքրություն և ինքնատիպություն հաղորդելու համար Bored Panda-ն առաջարկում է օգտվել ստորև ներկայացված կրեատիվ գաղափարներից, որոնք շատ դուր կգան երեխաներին:
Չի բացառվում, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում, կպատրաստեք այնպիսի ձնեմարդ, որ նույնիսկ հարևանները չեն կարողանա զսպել նախանձը: