Կառավարություն- ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը՝ Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով:
«Հարգելի և անկրկներլի կառավարություն.Փակ շուկայի ապօրինի շինարարությունը շարունակվում է և արդեն երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել շինարարության սեփականատերը և այժմ պետք էր քրեական գործ հարուցվեր, ինչու՞ Երևանի քաղաքապետը չի ենթարկվել քրեական պատասխանատվության:
Հիմա, եթե դուք անզոր եք այս հարցում, եթե այս բարոյական խնդիրը չեք կարողանում լուծել, այդ ինչպե՞ս եք պատկերացնում կյանքի կոչել այն ծրագիրը, որը ներկայացրեցիք ԱԺ-ին»:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանի, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը պատասխանեց.
«Երևանի թիվ մեկ շուկային տրամադրվել էր իրականացնել շինարարական աշխատանքներ՝ ստորգետնյա հատվածում, բայց իրականում պարզվեց, որ շինարարությունն իրականացվում է վերգետնյա հատվածում: Ներկայումս շինարարական աշխատանքները դադարեցված են»:
Ինչու՞ Երևանի քաղաքապետը չի ենթարկվել քրեական պատասխանատվության.Զ. Փոստանջյան
