Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարց ուղղեց գազի գնի բարձրացման հետ կապված, մասնավորապես նշելով, որ երբ կառավարությանը հայտնի է դարձել վաճառող կողմի գազի գնի բարձրացման հարցը, ինչու՞ է այս բանակցությունների գործընթացը գաղտնի պահվել հասարակությունից և արդյո՞ք դա կապված չի նրա հետ, որ դա ուղղակի թաքցվել է ընտրական գործընթացից:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց.
«Բավականին երկար ժամանակ է, ինչ կառավարությունը գտնվում է բանակցությունների մեջ ռուսական կողմի հետ: Պայմանավորվածությունները հասել էին նրան, որ մենք 180 դոլարով շարունակում ենք իրացնել գազը Հայաստանում, մինչև վերջնական համաձայնության կգանք Հայաստան վաճառվելիք գազի գնի վերաբերյալ և արդյունքում կարողացանաք հասնել նրան, որ այսօր առաջարկվող գազի գինը ռուսական գազպրոմի ամենացածր գազի գինն է: Ինչի չենք խոսել այս մասին, որովհետև այդ հարցին հնչեղություն տալը կարող էր բերել նրան, որ մենք այդ 270դոլարին չէինք հասնի, շատ ավելի բարձր կլիներ: Սա ընտրությունների հետ կապ չուներ, սա տնտեսական գործընթաց էր»:
Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց նաև, թե ինչու՞ մենք չենք կարող գազ գնել Իրանից և եթե կառավարությունը սուբսիդավորելու է, այդ դեպքում ինչու՞ այդ հարցը չեն համաձայնեցրել ԱԺ-ի հետ:
Հարցին ի պատասխան Արմեն Մովսիսիյանը պատասխանեց.
«Մենք ունենք խողովակաշար Իրանի հետ, բայց գնային մասով չենք կարող Իրանից գազ գնել, քանի որ իրենց առաջարկած գինը շատ ավելի թանկ է, քան այսօր մեզ առաջարկում է Ռուսաստանը: Բանակցությունները դեռ շարունակվում են, վերջնական արդյունք ունենալուց հետո, այնպայման տեղյակ կպահենք ԱԺ-ին»:
Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ պխմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին հարց ուղղեց գազի գնի բարձրացման հետ կապված, մասնավորապես նշելով, որ երբ կառավարությանը հայտնի է դարձել վաճառող կողմի գազի գնի բարձրացման հարցը, ինչու՞ է այս բանակցությունների գործընթացը գաղտնի պահվել հասարակությունից և արդյո՞ք դա կապված չի նրա հետ, որ դա ուղղակի թաքցվել է ընտրական գործընթաց