«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի: «Առաջին լրատվականի փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հանրություն Հարությունյանը:
Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը, Հարություն Հարությունյանը նկատել է, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոփոխվելու է նաև լրատվական հաղորդման տաղավարը; Ստեղծվելու է նաև «Օրակարգից դուրս» հաղորդումը, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով:
«Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը:
Վերջինիս նույնպես հեռուստադիտողները Հ1-ի եթերում կտեսնեն: Հարություն Հարությունյանի խոսքով՝ Արտակ Հերիքյանի կիրակնօրյա հաղորդումները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն»: