Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացավ Հրաչ Քեշիշյանի "Գարեգին Նժդեհ" ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո, ՀՌՀ- ի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու ֆիլմի նկարահանող խմբի` ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, սցենարի հեղինակ` Քրիստ Մանարյանի, դերասաններ` Նազենի Հովհաննիսյանի, Խորեն Լևոնյանի, Արմեն Մարգարյանի հետ և հղել իրենց հետաքրքրող հարցերը:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը առաջինն է հայկական բուհերից, որտեղ կայացավ ֆիլմի ցուցադրությունը: Նման միջոցառումները (Սլավոնական) համալսարանի համար վաղուց են գեղեցիկ ավանդույթ դարձել: