Մարդկանց մի մասը սիրում են արտահայտել իրենց զգացմունքները, մյուսները դա ավելորդ զգացմունքայնության արտահայտում են համարում։ Marketium.ru կայքը գրում է, որ ոչ ոք այսքան էմոցիոնալ չէ, որքան կենդանակերպի այս նշանները։

• Խոյ։ Սիրում են կյանքը։ Իրենց շրջապատում են մարդկանցով, ովքեր կիսում են իրենց հետաքրքրությունները։ Կարող են մարդկանց վարակել իրենց էներգիայով և խարիզմով։ Միևնույն ժամանակ, նրանք ցուցադրում են բոլոր բացասական էմոցիաները, երբ գոհացած չեն։ Ագրեսիվ, կոպիտ և բորբոքված են լինում։

• Խեցգետին։ Ամենազգացմունքային նշաններից է։ Հաճախ են օգտագործում իրենց զգացմունքայնությունը և սիրում են, երբ մտերիմներն ու ընկերները կիսում են իրենց ցավը։ Երբեմն նրանց հետ շատ դժվար է լինում, քանի որ կարող են նեղանալ նույնիսկ ամենաանմեղ քայլերից և արտահայտություններից։ Մյուս կողմից՝ միշտ կգտնեն անհրաժեշտ բառերը՝ մյուսներին մխիթարելու համար, երբ դրա անհրաժեշտությունը լինի։

• Կույս։ Խորասուզված են իրենց մտքերում։ Սիրում են մտածել, թե ինչ են զգում, ինչու և ինչպես է դա տեղի ունենում։ Ամաչկոտությունը չի խանգարում նրանց արտահայտել զգացմունքները։ Քննադատաբար են մոտենում իրենց, և, եթե ինչ-որ բան այն չի լինում, հաճախ են մտահոգվում։ Օգնելու կպչուն մտքի փոխարեն՝ ավելի լավ է հանգիստ թողնել նրանց։ Մտածելով իրենց կյանքի մասին՝ նրանք սովորաբար հանգստանում են և կրկին հավասարակշռված ու ռացիոնալ դառնում։

• Կարիճ։ Չեն կարողանում չարտահայտել էմոցիաները՝ լինեն դրական թե բացասական։ Ամբողջությամբ տրվում են իրենց զգացմունքներին՝ շրջապատին վարակելով էնտուզիազմով։ Սակայն հակված չեն շրջապատից թաքցնել բացասական էմոցիաները։ Այդ պատճառով էլ հարկավոր է շատ զգույշ լինել ագրեսիվ տրամադրված Կարիճի հետ։

• Աղեղնավոր։ Միշտ լավատեսորեն են նայում կյանքին, hարազատներին ու մտերիմներին դրական էմոցիաներ են հաղորդում։ Նրանց լավատեսությունն ու հավատը լավագույնին՝ վարակիչ են։ Լի են էներգիայով և հավատում են, որ կյանքից պետք է ստանալ առավելագույնը։ Տանել չեն կարողանում, երբ չեն կիսում իրենց տեսակետը։ Հավատացած են, որ պետք է դուր գան բոլորին, իսկ երբ դա չի ստացվում, փորձում են անել ամեն ինչ՝ կոպիտ և աննրբանկատ երևալու համար։ Զայրացած կամ անտրամադիր Աղեղնավորն այնքան էլ լավ զուգընկեր չի։ Նրանք կարողանում են հեշտությամբ բարձրացնել իրենց տրամադրությունը սիրելի զբաղմունքների միջոցով։