Հունվար ամսից կկասեցվեն Գումի շուկայի հարևանությամբ գործող մսամթերք վաճառող այն կետերը, որտեղ կարձանագրվեն խախտումներ:
ՍԱՊԾ անասնաբուծության պետ Հովհաննես Մկրտչյանի խոսքով իրենք մսավաճառների հետ վերջնական համաձայնության են եկել. «Նախկինում մենք տուգանում կամ ժամանակավորապես կասեցնում էինք նրանց գործունեությունը, բայց հիմա խախտման դեպքերի հայտնաբերման դեպքում վերջնականապես կփակվեն այդ ցանցերը»:
Սննդի անվտանգության որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի խոսքով՝ նախամանորյա և հետամանորյա օրերին տեսչությունը շրջայցեր է կազմակերպելու բոլոր մարզերում և Երևանում: Նրա խոսքով՝ շատ խիստ կպատժվեն խախտումներ արձանագրած բոլոր տնտեսվարողները:
Շատ դեպքերում սնունդը անորակ է արտադրվում և այդպես էլ տեղափոխվում խանութներ, ինչն ընդունում են արտադրող ընկերությունների ղեկավարները: Դանիելյանի խոսքով՝ իրենք հանդիպել են այդպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ և համաձայնվել նրանց խորհրդակցություն անցկացնել. «Խախտումները գիտելիքի պակասի չգիտության արդյունք են: Արտադրողներն էլ են ցանկանում որակյալ արտադրանք տալ: Մենք պատժողական ֆունկցիաներից բացի, նաև աջակցելու ենք տնտեսվարողներին արտադրանքի որակը վերահսկելու համար:
Նրանք նշում են, որ սննդի անվտանգության խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՍԱՊԾ թեժ գիծ: