ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել երկրի միջուկային զինանոցի էական ընդլայնման օգտին։ Համապատասխան հայտարարությունը Թրամփը հրապարակել է իր թվիթերյան էջում՝ փոխանցում է BBC-ն։
«ԱՄՆ-ը պետք է էականորեն մեծացնի և զարգացնի իր միջուկային հզորությունն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը չի սկսել սթափ գնահատել միջուկաին զենքը»,-գրել է Թրամփը։
Միկրոբլոգների ցանցի օգտատերերն անմիջապես բացասաբար են արձագանքել նրա հայտարարությանը՝ մեկնաբանություններում գրելով, որ միջուկային զինանոցի ընդլայնումը կարող է վտանգավոր լինել, իսկ դա հանուն խաղաղության համար պայքարի անելու գաղափարը՝ անհեթեթ որակել։
ԱՄՆ միջուկային զինանոցի արդիականացման օգտին էր դեռևս տարեսկզբին հանդես եկել նաև գործող նախագահ Բարաք Օբաման։ Նա առաջարկել էր մոտ 1 տրիլիոն դոլար ծախսել 30 տարում միջուկային զսպման միջոցների լիարժեք թարմացման վրա։