Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այց է կատարել Արմավիրի մարզ՝  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի ուղեկցությամբ։

Ժողովին որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիները չեն վճարի հողի հարկ, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։ Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։

 

Վարչապետը հրահանգել է նաև, որ մարզի բոլոր գյուղերում լինեն հակակարկտային կայաններ, և այդ կայանների կառավարումը լինի մեկ կենտրոնից, որպեսզի կարկուտի վտանգի դեպքում գործեն բոլորն անխտիր։

 

ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը նշել է, որ յուրաքանչյուր գյուղացուն ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Նա խոստացել է, որ գյուղացիների վարկերի մարումը սառեցվելու է՝ 3 տարի ժամկետով։

Ըստ ԿԲ ղեկավարի՝ գյուղացիների՝ դոլարային արժույթով  վարկերը կփոխվեն դրամի, իսկ տարբերությունը կվճարի պետությունը։ 

Որոշվել է նաև, որ սոցիալական խնդիրներ ունեցող գյուղացիներին տրամադրել դրամական միանվագ օգնություն, ինչպես նաև սերմ, պարարտանյութ և դիզվառելիք։