«Փաստ» թերթի տեղեկություններով՝ դժգոհություն է հասունանում Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցը ղեկավարող նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի նկատմամբ, ով երկրորդ պլան մղելով ՀՀԿ անդամներին՝ կուսակցության մարզային ռեյտինգային ցուցակները համալրել է անկուսակցական փողատերերով:

Կուսակցականները բողոքում են, որ տարիներ շարունակ իրենք են քրտինք թափել՝ ձայներ բերելու համար, սակայն այժմ ռեյտինգային ցուցակներում հայտնվում են Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Սարգիս Սահակյանի եղբայրը եւ այլոք:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգիս Սահակյանը չի վերահսկում միայն կուսակցության ապարանյան թեւը, որտեղ անվերապահ ազդեցություն ունեցող Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Գառնիկիչը դեռեւս որոշում չի կայացրել, թե ում առաջադրի: