«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀԱԿ անդամ, վերջին շրջանում քաղաքական «բեմը» թողած Հակոբ Հակոբյանը (Լեդին) որոշել է կրկին առաջադրվել` Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից», ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ «օկրուգում», ուր առանց այն էլ «բալը թանկ է», էլ ավելի է թանկանալու, որովհետև այստեղից ռեյտինգայինով պատգամավորի թեկնածուներ են առաջադրվելու Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, նաև Նիկոլ Փաշինյանը:
Հիշենք, որ Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, և նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է` թեժ «փողերի» սպասումներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում