Ստամբուլի դատարանը 58 շաբաթյա ազատազրկման է դատապարտել ծագումով հայ Սևան Նիշանյանին իր բլոգում Մուհամմեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով: Այս մասին նշում է Hurrietdailynews-ը:

Դատարանում դատախազը պահանջել է մեկ ու կես տարվա ազատազրկում:

Դատավճիռը չի կարող փոխարինվել տուգանքով, սակայն Նիշանյանը իրավունք ունի բողոքարկելու:

Նա մեղադրվում է իր բլոգում Մուհամմեդ մարգարեին մեղադրելու մեջ: Նա իր բլոգում մասնավորապես նշել էր.« Մենք կարիք ունենք պայքարելու ատելության քարոզի դեմ: Ծաղրել արաբ ղեկավարին, որը 100 տարի առաջ կապ է հաստատել Ալլահի հետ և ստացել քաղաքական, ֆինանսական և սեքսուալ շահեր ատելության քարոզ չէ»:

Մայիսի 22-ին Նիշանյանի դատապարտման օրը նա կրկին հաղորդագրություն էր թողել իր բլոգում «Եկեք տարածենք այն հոդվածը, որը դատապարտում է 13 ու կես ամսվա դատապարտման Ստամբուլի 10-րդ քրեական դատարանում կրոնական բլա բլաներին վիրավորելու համար»: