Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: