Ջրասուզակները Սև ծովում՝ ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի աղետի վայրում, հայտնաբերել են բորտային ինքնագրիչներից մեկը։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել են ուժային կառույցներում։
«Որոնողական աշխատանքների ընթացքում օդաչուական խցիկի տակ հայտնաբերվել է սև արկղերից մեկը։ Առաջիկայում այն դուրս կբերվի ջրից»,-ասել է աղբյուրը։
Արտակարգ ծառայություններից գործակալությանը հայտնել են նաև, որ վթարի վայրում հայտնաբերվել է երեք զոհի դի և մեծ քանակությամբ մնացորդներ։