Հոլիվուդյան դերասանուհի Քերի Ֆիշերը, ով հայտի է «Աստղային պատերազմներ» կինոդյուցազներգությունում արքայադուստր Լեայի դերով, մահացել է 61 տարեկանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ընտանիքի ներկայացուցիչ Սայմոն Հոլսին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիշերին միացրել են արհեստական շնչառության ապարատին։

Օրերս դերասանուհու մոտ սրտի նոպա էր գրանցվել Լոնդոնից Լոս Անջելես թռիչքի ժամանակ։ Նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, հենց ինքնաթիռը վայրէջք էր կատարել։ Ավելի ուշ դերասանուհու եղբայրը՝ Թոդ Ֆիշերը, հայտնել էր, որ քույրը դուրս է եկել կրիտիկական վիճակից, և նրա առողջական վիճակը կայունացել է։