Քանյե Ուեսթը չի երևացել Քրիս Ջեների սուրբծննդյան հավաքույթի հյուրերի լուսանկարներում, սակայն Քիմ Քարդաշյանի և երեխաների հետ այնտեղ է եղել: Հիմա դրանում անգամ կասկած չկա, որովհետև ռեփերն ընտանեկան լուսանկար է հրապարակել Քիմ Քարդաշյանի և երեխաների հետ: Քանյեն լուսանկար է հրապարկել այն եղևնու ֆոնին, որը կարելի էր տեսնել Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երեկույթի ժամանակ:

Քանյեի հետ լուսանկարում Նորթին գրկած Քիմ Քարդաշյանն է, իսկ Սեյնթը տեղավորվել է հոր ձեռքերին: Թեև նրանք երեկոն միասին են անցկացրել, սակայն աղբյուրները պնդում են, որ հարաբերություններում դեռ ճգնաժամ է:

Հիշեցնենք, որ Քարդաշյանի և Ուեսթ հարաբերություններում ճգնաժամ էր սկսվել ռեփերի ոչ նորմալ վարքագծի ու հոսպիտալացման ֆոնի ներքո: