Փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են բերել Տու-154 կործանված ինքնաթիռի երկրորդ ինքնագիր։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
«Մոտ կես ժամ առաջ հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել Տու-154 ինքնաթիռի ինքնագիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հայտնաբերված դիերի ընդհանուր թիվը հասել է 17-ի։
«Այսօրվա դրությամբ ջրից դուրս է բերվել 17 աճյուն և 223 մասունք։ 13 աճյուն և 168 մասունք տեղափոխվել են Մոսկվա՝ Բժշկական փորձաքննության բյուրո, գենետիկ փորձաքննության համար»,-հաղորդել են գերատեսչությունից։