ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում կայացել է Տու-154 օդանավի աղետի՝ ինքնությունը պարզված առաջին զոհի հուղարկավորությունը: Այս մասին հաղորդում է 360 հեռուստաալիքը:
Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության մշակույթի վարչության ղեկավարի օգնական Օկսանա Բադրուտդինովան հուղարկավորվել է զինվորական հուշահամալիրի գերեզմանոցում: Արարողությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով: Բադրուտդինովան մահացել է 33 տարեկանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: