Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին փետրվարի 7-ին երկարաձգեց պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա արգենտինացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Մեսիի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։ Եվս չորս միլիոն եվրո նա կարող է աշխատել բոնուսների շնորհիվ:

Արգենտինացին կվարձատրվի նաեւ անհատական մրցանակների համար:  Յուրաքանչյուր «Ոսկե գնդակի» համար «Բարսելոնան» Մեսիին կվճարի մեկ միլիոն եվրո:

Աղբյուրը`sport.news.am: