Newsyou.info-ն ներկայացրել է աշխարհի 11 ամենադիտարժան տոնածաները։ Ամեն երկիր ունի իր գլխավոր տոնածառը, որն իր մոտ է գրավում ինչպես տեղաբնակներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։
1. Փարիզ, Ֆրանսիա։ 25 մետրանոց տոնածառը զարդարում է Galeries Lafayette հանրախանութը։
2. Մելբուրն, Ավստրալիա։ Ամանորյա տոնածառը բաղկացած է Lego-ի ավելի քան կես միլիոն դետալներից։
3. Վիլնյուս, Լիտվա։ Ազգային տոնածառը գտնվում է Վիլնյուսի Կաֆեդրալ հրապարակում։
4. Նյու Յորք, ԱՄՆ։ Գտնվում է Ռոքֆելերի կենտրոնում։
5. Տեգուսիգալպա, Հոնդուրաս։ Իր անսովոր տեսքի շնորհիվ այս տոնածառն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Դրա ձևավորմանը մասնակցել է գրեթե 3000 մարդ։
6. Գուբիո, Իտալիա։ Տեղակայված է Ինջինո լեռան վրա։ Բարձրությունը կազմում է ավելի քան 650 մետր։ 1991 թվականին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։
7. Թայբեյ, Թայվան։ Լուսադիոդային այս ծառի բարձրությունը կազմում է գրեթե 36 մետր։ Ամանորից մեկ ամիս առաջ՝ մայրամուտից հետո, ամեն կես ժամը մեկ սկսվում է լուսային շոու։
8. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա։ Սա ամենամեծ տոնածառն է, որի բարձրությունը կազմում է 82 մետր։ Այն տեղակայված է Լագոա լճում՝ հատուկ լողանի կենտրոնում։
9. Վաշինգտոն, ԱՄՆ։ Ամանորյա տոնին մասնակցելու համար՝ այն Ալյասկայից հաղթահարել է գրեթե 7000 կիլոմետր ճանապարհ։
10. Բիբլոս, Լիբանան։ 35 մետրանոց ամանորյա այս հրաշքը կանգնած է աշխարհի հնագույն նավահանգստում։
11. Թուրին, Իտալիա։ Սա օրիգինալ տեսքով տոնածառ է, որը գրավում է շատերին։