Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը The Wendy Williams Show հաղորդման ժամանակ պատմել է, որ մի անգամ Փարիզում հարձակման է ենթարկվել կողոպտիչների կողմից:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2012թ., սակայն այս դեպքի մասին հանրությունը չի իմացել:

«Ես Շվեյցարիայից մասնավոր ինքնաթիռով ժամանել էի Փարիզ, որպեսզի հանդիպեմ մի մարդու հետ, ում հայր եմ կոչում՝ մոդելյոր Ալայա Ազեդդինի հետ: Երբ հանցագործները ներխուժեցին իմ մեքենա, ես արդեն հեռու էի հորս տնից: Սկսեցի բղավել, Ազեդդինի թիկնապահները, լսելով իմ ձայնը, շտապեցին ինձ օգնության և փրկեցին ինձ»,-ասել է մոդելը:

Նաոմի Քեմփբելը նաև ասել է, որ շատ է ցավում Քիմ Քարդաշյանի համար, որ քիչ է մնացել մահանա Փարիզում զինված կողոպուտի պատճառով: