Իրեն մեգաաստղի տեղ դրած Լիլիթ Հովհաննիսյանը մոռացել է, թե ինչպես նա և իր ամուսինը՝ Վահրամը շատերին նեղացնելով, խաբելով, հայավարի ասած՝ քցելով առաջ գնացին: Լիլիթն այնքան է հղպացել, որ անգամ իր երկրպագուների համար հանդիպում չի կազմակերպում՝ մոռանալով, որ հենց նրանց շնորհիվ է հայտնի դարձել: Թվում է՝ Լիլիթը և Վահրամը մի նպատակ ունեն՝ ինչ անել որպեսզի ավելի շատ գումար վաստակեն և կապ չունի, թե այդ ճանապարհին ում վրայով կանցնեն և ում կնեղացնեն: Իսկ հիմա ամենը հերթով.
Ոճաբան Արայիկ Գաբաջյանը, այն մարդկանցից էր ում հետ Լիլիթը և Վահրամը սկսել են իրենց ճանապարհն, ավելին՝ Արայիկը նրանց քավորն էր: Լիլիթի յուրաքանչյուր ոճ, հագուստ, ոճային փոփոխություն Արայիկի թեթև ձեռքով էր իրականություն դառնում: Այսքանից հետո Լիլիթը հայտարարում է, որ ինքն է զբաղվում իր ոճով, իսկ Արայիկը զբաղվում է միայն պարողների և մնացածի ոճով: Սա էլ դարձավ Արայիկի և Լիլիթի վեճ թեման և նրանք դադարեցին համագործակցել, ավելին՝ նրանց այլևս նույն վայրում միասին չեք տեսնի: Արայիկն էլ նշել էր, որ իրեն հետաքրքիր չէ, թե ինչ է անում Լիլիթը հիմա. «Ինձ համար ընդունելի չէ այն, ինչ արվում է տարիներ շարունակ: Այսինքն՝ ինչ կա, տարբեր ձևով ներկայացվում է: Արտիստը պետք է միշտ տարբերվի»:
Լիլիթ Հովհաննիսյանի մեծամտությունն այնքան շատ է, որ հաճախ ներկայանում է որպես տեսահոլովակի ռեժիսոր, երբեմն էլ չի նշում իր երգի հեղինակներին՝ մտածելով, դե հին երգ է, ով է իմանալու հեղինակին: Էլ չեմ ասում ԱՄՆ-ի մենահամերգի մասին, երբ գրել էր Sold out, որն իրականությանը չէր հապատասխանում: Նշեմ, որ Լիլիթը համերգի տոմսերի գինը սկսում էին մոտ 50 դոլարից մինչև 150 դոլար: Ծոնթենրից մեկն ով համերգի ժամանակ աշխատում էր, նշում էր, որ համերգի տոմսերն չվաճառվելու պատճառով՝ շատերին պարզապես բաժանել են) Ամոթ է գրել Sold out, երբ մի դահլիճ էլ չես կարողանում լցնել:
Միևնույն է ոչ մեկ չի փոխի իմ կարծիքը, Լիլիթը մեծամիտ երգչուհիներից է, ով այսօր չի շփվում իր կոլեգաների հետ, որոնց հետ ժամանակին մտերիմ էր, որոնցից շոր էր խնդրում համերգի մասնակեցելու համար, անգամ նույն վայրում լինելու դեպքում երբեք չես տեսնի, որ Լիլիթը խմբակային լուսանկար հրապարակի: