ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ իրենք ի սկզբանե իմացել են, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու ծրագրի նախագծին, բայց իշխանությունը պատրաստակամ է իրականացնելու իր ծրագիրը:
«Երկրի դատախազից դժոգհ են լինում միայն հանցագործները, և այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա: Ես իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանին շնորհակալ եմ, որ մեծարեց երկրի նախագահին՝ ասելով, թե դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ:
Բա որ դուք չլինեիք, ինչ կլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չէ: Աստված անի մեր տեղը գաք, քանի որ իշխանությունն ընդամենը միջոց է՝ նպատակին հասնելու համար և միակ գործոնը չէ: Կառավորության ծրագրի մեջ զետեղված են ձեր ամբողջական մտքերը՝ աշխատեք, մեզ մի ասեք` եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքն ունենաք: Զուրաբյանին փողոցից բերեցիք այստեղ, որ էլի փողոցի՞ց խոսի, Լևոն Զուրաբյանը պատմության մեջ կմնա:
Լուրջ կլինե՞ք գոնե մի պահ, էդ որ էդքան խոսում եք, հլը մի հատ տեսեք, թե դուք որտեղից եք եկել ու ուր եք գնում: Կառավարությանը ռումբեր եք ուղղում: Ելույթներից հասկացա, որ կպավ, կարկուտն ու գազը խոսալու թեմա դարձավ: Դե գնայիք էդ կարկուտը բռնեիք, գոնե մի առաջարկ անեիք, էն ժամանակ մի քանի հոգի մարդ էր հավաքվում, գոնե գնում էիք, հիմա էդ էլ չեք անում, որովհետև զրո եք, զրոն տեղ չունի»,- ընդգծեց Գ.Սահակյանը: 
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Գալուստ Սահակյանին համերաշխության կոչ արեց` անցնելով քվեարկության:
Լևոն Զուրաբյանը ելույթի իրավունք խնդրեց. «Ինձ շատ դուր է գալիս այն հանգամանքը, որ դուք նյարդայնացել եք, որովհետև դուք սովոր եք տասը տարի շարունակ չարաշահումներ կատարել և դրա մասին չլսել, դա ավարտված է, դուք այլևս լսելու եք այդ մասին»: