The Beatles խմբի կենսագրության հեղինակ Հանթեր Դևիսը Ջոն Լենոնի նամակը, ինչպես նաև լեգենդար խմբի երգի բառերով տեքստերը փոխանցել են Բրիտանիայի ազգային թանգարան: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:

Դևիսի խոսքերով, որը խմբի հետ ծանոթացել է 1960-ական թվականներին, նա պարբերաբար հավաքել է երգերի տեքստերը, որոնք մնում էին «Էբի Ռոուդ» երգի ստուդիայում,որտեղ աշխատել է լիվերպուլյան քառյակը:

Բրիտանական ազգային թանգարանին փոխանցվել են այնպիսի ճանաչված երգերի տեքստեր, ինչպիսիք են Strawberry Fields Forever, She Said և In My Life:

Այժմ այդ երգի տեքստերը պահպանվում են Ուիլյամ Շեքսպիրի ձեռագրերի կողքին: