1. Հետույքի մկանները մարմնի ամենամեծ մկաններն են
Հետույքի մկաններն օգնում են իրանը պահել ուղղահայաց դիրքում: Կարելի է փորձել բարձր թռչել, բայց հետույքը միշտ մարմնի մյուս մասերից ավելի ուժեղ կլինի:
2. Մանկական թաց անձեռոցիկները՝ հետույքի դեմ
Շատերը նախընտրում են մանկական թաց անձեռոցիկներ օգտագործել զուգարանի թղթի փոխարեն: Դա ոչ մի դեպքում չի կարելի, այդ անձեռոցիկները կարող են դերմատիտ առաջացնել դրանցում պարունակվող քիմիական դեղամիջոցների պատճառով (երեխաների դեպքում ևս հնարավոր է): Ուստի ավելի լավ է օգտագործել օճառ, ջուր կամ սովորական զուգարանի թուղթ:
3. Կանացի հետույքը՝ ընդդեմ տղամարդու հետույքի
Կանանց հետույքն ավել մեծ է, որովհետև էստրոգենը ճարպին ստիպում է կուտակվել հենց այդտեղ, իսկ տղամարդկանց դեպքում առաջին հերթին փորն է աճում:
4. Մաշկի քաղցկեղ՝ հետույքի վրա
Մաշկի քաղցկեղ կարող է առաջանալ ամենաանսպասելի մասերում, նույնիսկ հետույքի վրա, որը երբեք արևի լույս չի տեսել:
5. Որքան հետույքը մեծ է, կինն այնքան խելացի է
Օքսֆորդի համալսարանի կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ մեծ հետույքը կարող է մեծ խելքի ցուցիչ լինել օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների մեծ պարունակության շնորհիվ, որոնք նպաստում են գլխուղեղի աշխատանքին:
6. Մեծ հետույքը՝ լուրջ հիվանդությունների դեմ
Օքսֆորդի համալսարանի հետազոտության համաձայն՝ մեծ հետույք ունեցողները պակաս ենթակա են լուրջ հիվանդությունների՝ դիաբետի և սրտի հետ կապված խնդիրների ռիսկի, թեև սովորաբար հենց նրանք են ասոցիացվում ավելորդ քաշի հետ: Բանն այն է, որ ճարպը մարմնի ստորին մասում պակաս ցիտոկիններ է արտազատում, որոնք էլ հիմնականում կապված են ինսուլինային դիմադրողականության հետ:
7. Եթե հետույքը չի բավարարում
Տղամարդիկ հետույքի իմպլանտ տեղադրում են 10%-ով ավելի հաճախ, քան կանայք: