Habrhabr ռեսուրսի օգտատերերից մեկը հայտնել է Viber հավելվածում առկա խնդրի մասին: Պարզվել է, որ հավելվածի օգտատերերը կարող են լսել իրենց խոսակցի զրույցը, եթե այն իրականացվում է ձայնային զանգի հետ մեկտեղ:
Օգտատերը նաև նշել է, որ խոսակցությունը լսելու համար անհրաժեշտ է երկու անգամ սեղմել սմարթֆոնի «Պահում» կոճակը:
Նա նաև ասել է, որ օգտատերը չի կարող իմանալ, որ իր խոսակցությունը լսում են:
Korrespondent-ի հաղորդմամբ` խնդրի նկարագրությունն արդեն էլեկտրոնային փոստով ուղարկվել է հավելվածը մշակողներին, սակայն վերջիններս արձագանքել են ոչ միանգամից:
Նշվում է, որ խնդիրը լուծվել է Android օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածի վերջին տարբերակում, սակայն iOs և Blackberry համակարգերով աշխատող սմարթֆոնների դեպքում դեռևս հնարավոր է խոսակցությունները լսել։