ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել պահպանել մի շարք պատժամիջոցներ, որոնք սահմանվել են Վաշինգտոնի կողմից Իրանի և Լիբիայի դեմ, ինրչպես նաև ուժի մեջ թողել Զիմբաբվեի և Վենեսուելայի պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
ԱՄՆ վարչակազմի կողմից տարածված փաստաթղթերում նշվում է, որ չնայած Թեհրանը պահպանում է 2015 թվականին Վիեննայում կնքված միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին համաձայնագիրը, սակայն Իրանի այլ գործողություններ դեռևս սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար։
Ինչպես նշել է Օբաման, ԱՄՆ-ը մտադիր չէ հաշտվել բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի, Իրանում մարդու իրավունքների խախտումների հետ։ Բացի այդ, ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։