Երկար ժամանակ հարաբերություններ պարզելուց հետո հոլիվուդյան դերասաններ Էմբեր Հերդը և Ջոնի Դեպը հունվարի 13-ին պաշտոնապես բաժանվել են: People-ը ներկայացնում է բաժանության մանրամասները:
Փաստաթղթերի համաձայն՝ բաժանությունից հետո Դեպը պարտավոր է նախկին կնոջը վճարել 7 մլն դոլար, որոնք վերջինս խոստացել է բարեգործության տրամադրել: Դերասանը Հերդին արդեն 200 000 դոլար է վճարել, իսկ հաջորդ ամիս Էմբերի հաշվին կփոխանցի ևս մեկ մլն դոլար, մնացած գումարը կտա մինչև 2018 թ. փետրվար: Բացի դրանից՝ Էմբերին են մնացել 2015 թ. թողարկված Range Rover և 1968 թ. թողարկված Ford Mustang ավտոմեքենաները:
Պիստոլտ և Բու շները, Էրրոու անունով ձին մնալու են Էմբերին: Ջոնիին կմնա ամբողջ անշարժ գույքը, նաև 42 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ նավակ, ավտոմեքենաներ, գոլֆի մեքենաներ: