Նրանք, ովքեր բաժանորդագրված են Instagram-ում Ադրիանա Լիմայի օգտահաշվին, գիտեն, ինչ անհավանական դժվարությամբ է նա պահպանում բարեկազմությունը, որը նրան միլիոնավոր դոլարներ է բերում։ 35-ամյա մանեքենուհին անում է իրենց կախված ամեն բան, որպեսզի հնարավորինս երկար մնա պոդիումի զարդը։ Ադրիանան Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկն է, ով համագործակցում է բրենդի հետ մոտ 20 տարի։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ հենց այդ կրքոտ բրազիլուհուն են անվանել ապրանքանիշի «ամենաարժեքավոր հրեշտակը»։
D’Marie խորհրդատվական ընկերության վերլուծաբանները, ովքեր զբաղվում են սոցցանցերում թրենդների մոնիտորինգով, կազմել են Victoria’s Secret-ի «հրեշտակների» նոր վարկանիշը՝ գնահատելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են մոդելների ազդեցությունը վաճառքի վրա, բրենդի ճանաչելիությունը սոցցանցերում, գովազդային արշավների ժողովրդականությունը։ Ընդհանուր առմամբ վարկանիշում գնահատվել են 24 տարբեր գործոններ։ Առաջին տեղում Ադրիանա Լիման է։ Երկորրդ տեղում բրազիլուհի Ալեսանդրա Ամբրոսիոն է, ով սկսել է համագործակցությունը բրենդի հետ 2005 թվականին։ Երրորդ տեղում 20-ամյա Թեյլոր Հիլն է։ Հնգյակում են նաև 23-ամյա Ժոզեֆինա Սկրիվերն ու 31-ամյա Լիլի Օլդրիջը։