Ցյուրիխի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ կապված Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա կատարված հարձակման հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան։ Անհայտ անձիք դեսպանատան կողմն են ուղղել մի քանի ճայթրուկներ՝ վնաս հասցնելով շենքի ճակատային մասին, կոտրվել է նաև պատուհաններից մեկը։ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։
Ներկայում ոստիկանությունը տեղեկություններ չունի հանցագործության հնարավոր իրականացնողների մասին։